Սմարթ հեռախոսների ազդեցությունը ինտիմ կյանքի վրա

2023/10/16

Սմարթֆոնները կարող են և՛ դրական և՛ բացասական ազդեցություն ունենալ զույգերի հարաբերությունների վրա։

Բացասական ազդեցություններ

Ուշադրության շեղում։ Սմարթ հեռախոսները կարող են շեղել զույգերի ուշադրությունը. արդյունքում նրանք ամբողջությամբ կլանված են լինում և անտեսում են միմիանց։

Մտերմության նվազում։ Սմարթ հեռախոսների չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել զուգընկերների միջև ֆիզիկական և հուզական մտերմության անկման: Անմիջական հաղորդակցության բացակայությունը մեծապես ազդում է զույգերի զգացմունքային կապի վրա:

Վստահության խնդիրներ։ Հեռախոսների չարաշահումը, ինչպիսիք են գաղտնի օգտագործումը, կասկածելի հաղորդագրությունները, անպատշաճ գործողությունները, կարող են առաջացնել զույգերի հարաբերության և վստահության խնդիրներ:

Համեմատություն և խանդ։ Սոցիալական մեդիան կարող է առաջացնել խանդի զգացումներ, երբ զույգերն իրենց հարաբերությունները համեմատում են սոցիալական մեդիայի մարդկանց «կատարյալ» հարաբերությունների հետ:

Քնի խանգարում։ Սմարթ հեռախոսների օգտագործումը ննջասենյակում խանգարում է զույգերի քունը՝ առաջացնելով հոգնածություն և դյուրագրգռություն, ինչն իր հերթին կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա:

Հաղորդակցության խնդիրներ։ Նման խնդրներ են առաջանում, երբ սմարթ հեռախոսների միջոցով հաղորդակցության մշտական հասանելիությունը (արագ տեքստեր, հաղորդագրություններ) սկսում են փոխարինել անմիջական շփմանն ու քննարկումներին:

Դրական ազդեցություններ

Հաղորդակցության հնարավորություն։ Սմարթ հեռախոսները հեշտացնում են զույգերի կապը՝ հատկապես երբ նրանց բաժանում է հեռավորությունը:

Համատեղ հետաքրքրություններ։ Հեռախոսի օգնությամբ զույգերը կարող են միասին տեսագրություններ դիտել, խաղեր խաղալ և առցանց ընդհանուր գործողություններ կատարել:

Հարաբերության ամրապնդում։  Բազմաթիվ հավելվածներ և հաղորդակցման գործիքներ կարող են օգնել մարդկանց գտնել զուգընկեր կամ ամրապնդել իրենց հարաբերությունները։

Վիրտուալ ժամադրություն։ Ֆիզիկական հեռավորության պայմաններում սմարթ հեռախոսները կարող են հեշտացնել վիրտուալ ժամադրություններն ու տեսազանգերը՝ հնարավորություն տալով զույգերին միասին հաճելի ժամանակ անցկացնել:

Հարաբերությունների վրա սմարթ հեռախոսների վնասակար ազդեցությունից խուսափելու բանալին հավասարակշռությունը պահպանելն է: Զույգերը պետք է սահմանափակեն հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ ճաշի ժամանակ կամ քնելուց առաջ) և ուշադիր լինեն միմյանց զգացմունքներին ու կարիքներին: Հարկավոր է ավելի երկար և իրական շփվել, քանզի դա  է իսկական հաղորդակցությունը, որը կապահովի առողջ և լիարժեք հարաբերություններ։